«Նամակներով սպառնալիքներ եմ ստանում գնդակներ որոտալու մասին…» Էդմոն Մարուքյան

Հայտնի նիստից հետո նամակներով սպառնալիքներ եմ ստանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հայտնի նիստից հետո նամակներով սպառնալիքներ եմ ստանում գնդակներ որոտալու մասին…»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հարցով հրավիրված արտահերթ նիստին Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ բազմաթիվ ընթացակարգային խախտումներ կան, և նախագիծը չի կարող գնալ հանրաքվեի։ Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց որոշման նախագիծը հանրաքվեի դնելու հարցին։

(Visited 66 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS