Նարնջի կեղևը կարող է դառնալ ձեր հիանալի օգնականը, իմանալով այս մասին այլևս դեն չեք նետի այն

Գիտե՞ք արդյոք, որ նարնջի կեղևը պարունակում է սննդարար և օգտակար նյութեր և այն կարելի է օգտագործել տարբեր նպատակներով:

Նարինջները սովորաբար աճեցվում են թունաքիմիկատների նվազագույն օգտագործմամբ, նշանակում է այն քիչ է պարունակում վնասակար նյութեր:

Նարնջի կեևում առկա օրգանական միացությունները կարող են հաջողությամբ օգտագործվել մաշկը մաքրելու և նույնիսկ տունը մաքրելու համար: Նարինջի կեղևում պարունակվող եթերային յուղերը հանգստացնող ազդեցություն են ունենում, այնպես որ դրանք կարող են ապահով օգտագործվել անքնության դեպքում։ Եթերայուղերը, որոնցով հարուստ են նարինջները, ունեն հակամանրէային և հակաբորբոքային հատկություններ:

Հատկապես օգտակար է «դ-լիմոնեն» եթերայուղը, որը պահպանում է ստամոքսում նորմալ թթվայնությունը և դրականորեն ազդում է աղիքների գործունեության վրա: Նարնջի կեղևի օգտագործումը շատ տեղին է ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար, քանի որ եթերայուղերը չեզոքացնում են խոլեստերինի ավելցուկը։

Եթե ունեք յուղոտ մաշկ, նարնջի կեղևը լավ միջոց է ձեզ համար: Կեղևը դրեք մաշկին, թողեք մի քանի րոպե, դրանով շփեք մաշկը և այն կլինի փափուկ և հարթ։ Տունը հաճելի ցիտրուսային բույրով լցնելու համար բավական է մի քանի կեղև եռացնել ջրի մեջ և եթերայուղերը սենյակը կլցնեն դյութիչ հոտով:

Նյութի աղբյուրը՝ goodinfo-tv.com

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS