Նիկո՛լ, եթե չես կողմնորոշվում, թե ինչ անել, արա այն, ինչ ես եմ քեզ ասում. Մարինա Խաչատրյան

Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս հոդվածը կարդալիս հիշեցի «Հակածխախոտային պայքար» կոչվող կեղծիքի ու փողերի լվացման օպերացիայի շուրջ հակամարտությունը կառավարության նիստի ընթացքում։
Այո՛, իմ համոզմամբ, Թորոսյանը չի ենթարկվում Նիկոլին, ինչը վերջինիս հանում է հունից։ Բայց Նիկոլը ստիպված է կրկնակի դոզայով խմել իր դեղերը, քանի-որ Արսենի «ռանգն» իրենց աղանդում ավելի բարձր է (ըստ օդում առկա մրրիկի)։

Մերժելով այս իշխանությանը` մենք պետք է հասկանանք, որ մերժում ենք գլոբալիստական, մասսոնական, սատանիստական, հակապետական, ապազգային, կազմաքանդող, պիղծ, լրտեսական ու անգրագետ այն բիոզանգվածին, որը գործիք է այլ երկրների իշխանությունների ձեռքին։

Կորոնավիրուսային վարակի կանխարգելման ՄԻԱԿ միջոցը մաքուր օդն ու առատ հեղուկներն են։ Մարդկանց պետք է թողնել զբոսնելու մաքուր օդին։
Այս ենթատեքստում հորդորում եմ բոլոր այն մարդկանց, ում հարազատները, հատկապես 60 տարեկանից բարձր, գտնվում են կալանավայրերում, պահանջեն նրանց անհապաղ ազատում, պահանջեն դադարեցնել մարդկանց թունավորում ու վարակում կալանավայրերի խոնավ, վիրուսոտ ու գաղջ օդով։

Բոլոր բուժաշխատողներին կոչ եմ անում պահանջել Փաշինյանից ազատ արձակել նախնական կալանքի տակ գտնվող 60-ն անց մարդկանց` նրանց նկատմամբ սահմանելով տնային վերահսկողություն (վստահ եմ այդ մարդկանց թիվն այնքան էլ շատ չէ)։

Պարո՛ն Նիկոլ, մեր երկրում այլևս դու չես որոշում, թե մենք ինչպես ապրենք, մեր երկրում այլևս քո լակոտակրատիան չէ օրենսդիր, մեր երկրում այլևս քո սորոսահպատակ վաճառական բոլշևիկները չեն, որ հարց են լուծում։ Հայաստանը Հայերի երկիրն է, այլ ոչ թուրքի գործակալների։ Հայն ազատություն է սիրում ու պաշտպանում է իր ազատությունը։

Հ.Գ. Նիկո՛լ, եթե չես կողմնորոշվում, թե ինչ անել, արա այն, ինչ ես եմ քեզ ասում։ Ոտքդ քարին չի դիպչի։ Այ քարը գլխիդ կդիպչի, թե ոչ, չեմ կարող ասել»։

Նյութի աղբյուրը՝ bavnews.am

(Visited 187 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS