Նիկոլ Փաշինյանը՝ «Նորք» ինֆեկցիոնում մահացած հիվանդի մասին.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց,

երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:

Կատարվել է նմուշառում և արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում:

Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, բայց ցավոք, քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել:

 


Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ քաղաքացու մահը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ»:

(Visited 84 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS