«Ամենամտահոգիչն այն է, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է ժողովրդի անունից:
Երբ մեկն ասում է՝ ես ներկայացնում եմ ժողովրդին, նշանակում է, որ չկան շերտեր, չկան տարբեր քաղաքական տեսակետներ, այլ կա ոչխարի նման մի հատ ժողովուրդ և հովիվ, որն այդ ժողովրդին առաջ է տանում»,
— 168 TV-ի եթերում ասել է «Վերնատուն» հասարակական-քաղաքական կազմակերպության ղեկավար Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ դա ամենավտանգավոր ճանապարհն է, որ միշտ բերում է բռնապետության:
Նրա խոսքով՝ չնայած տարածված կարծիքին՝ այժմ լուրջ պայքար չի գնում կոռուպցիայի դեմ. «Կոռուպցիա կա, դրա ձևերը փոխվում են, բայց պետության այս շարունակությունն ավելացնելու է կոռուպցիան»,- ասել է Մանուկյանը:
(Visited 252 times, 1 visits today)