«Շատ խելացի ու համեստ տղա էր, դաստիարակված ընտանիքից». Հանկարծամահ եղած 19-ամյա զինծառայողը Ստեփանակերտից էր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ժամը 07:45-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը: Ժամկետային զինծառայողը Արցախի հանրապետության Ստեփանակերտ քաղաքից էր զորակոչվել բանակ:

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ 19 ամյա Վալերի Պետրոսյանը Ստեփանակերտում բնակվում էր ծնողների և ավագ եղբոր հետ: Ավագ եղբայրը աշնանն էր ավարտել ծառայությունն ու ամուսնացել: Ընտանիքում անհամբեր սպասում էին նաև Վալերիի վերադարձին:Մեզ նաև հայտի դարձավ, որ մահացած զինծառայողի հայրը մասնակցել է Արցախյան հերոսամարտին և վիրավորում ստացել, կորցնելով ոտքը:

«Շատ խելացի ու համեստ տղա էր, դաստիարակված ընտանիքից»- ներկայացրեցին մահացած զինվորին ճանաչողները: Հավելենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության զինծառայողը հանկարծամահ է եղել, իսկ թե ինչու, կամ ինչ պատճառներով դեռևս չի հրապարակվում:

(Visited 95 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS