Շենքի 3-րդ հարկից ընկած 1,5 տարեկան երեխայի կյանքին վտանգ չի սպառնում.

Աշտարակի մարզի Սասունիկ գյուղում փետրվարի 13-ին 1.5-ամյա երեխա է ցած ընկել շենքի 3-րդ հարկից:

Երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխայի մոտ առկա է դրական դինամիկա․

 

«Երեխան մեզ մոտ է ընդունվել ծանր վիճակում, փակ գանգուղեղային վնասվածքով, ունեցել է գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։
Հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում։ Երեխայի մոտ առկա է դրական դինամիկա․ այսօր վերակենդացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք։

Վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում»։

(Visited 132 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS