Շիրակի մարզպետը դաժան ծեծի ենթարկված երեխայի մասին

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր դուրս եկա վերակենդանացման բաժանմունքից, որտեղ պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխել էին այսօր Գյումրիում բռնության զոհ դարձած աղջնակին։ Վիճակը կայուն ծանր է, որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան։
Պատահածը սահմռկեցուցիչ է… Չի կարող լինել որևէ արդարացում»:

Մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» է տեղափոխվել 13-ամյա աղջիկ: Նրա վրա եղել են բռնության հետքեր, աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
Այս մասին «Այսօր» լրատվականին փոխանցել է հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը, աղջկան այժմ վիրահատում են, նրա մոտ, նախնական տվյալներով, ներքին արյունահոսություն է եղել:

Ըստ շրջանառվող լուրերի՝ փոքրիկը բռնության է ենթարկվել մոր զուգընկերոջ կողմից: Դեպքի առիթով կատարվում է քննություն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS