Երեկ ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ մետրոյում:
Մարտի 6-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր երկու դստրերի հետ հանրային վայրերում մոտ 2 ժամ քարոզարշավ իրականացրեց՝ ապրիլի 5-ին ընտրատեղամասեր գնալու և Սահմանադրական փոփոխություններին «Այո»-ի օգտին քվեարկելու խնդրանքով։
«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները, որոնց անուները հարգելի պատճառով չենք հրապարակում, մեզ հայտնեցին, որ Մարին հաճախ է ոստիկանության համազգեստով այցելել իր նախկին աշխատավայր՝ «Փեթակ» առեւտրի կենտրոն, եւ, այսպես ասած , «իրեն լավ զգացել» :
Առեւտրի կենտրոնի աշխատակիցների խոսքով Մարին առեւտրի կենտրոնում աչքի է ընկել իր կոպիտ պահվածքով:
Օրինակ , եթե որեւէ մեկը նրան նայել է ոչ այնքան հաճելի աչքով , կամ գնորդներից մեկը մի բան այն չի արել, Մարին ագրեսիվ կերպով է արձագանքել եւ՛ իրեն ոչ այդքան հաճելի աչքով նայած քաղաքացիներին, եւ՛ իրեն ոչ ցանկալի հաճախորդներին:
Ասել է, թե առեւտրի կենտրոնում հաճախ է խնդիրներ ստեղծել եւ այդ ամենի արդյունքում հայտնվել բոլորի ուշադրության կենտրոնում :
Տեսանյութը՝ ստորև.