Ո՞րն է այն պետությունը, որտեղ կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել.

Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող Կուկի կղզիները պաշտոնապես հայտարարվել են տարածք, որտեղ կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել, հայտնում է DW-ն։

Անցկացված բոլոր 900 թեսթերը բացասական արդյունք են ունեցել, հայտնել են տեղի կառավարությունում։

Մարտին, այն բանից հետո, երբ 3000 կմ հեռավորությամբ Նոր Զելանդիայում գրանցվեցին վարակման առաջին դեպքերը, կղզիներում սահմանափակման միջոցառումներ մտցվեցին։ Դրանցից մի քանիսն արդեն մեղմացվել են։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS