Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Ճանշինի աշխատակիցը ողջ գիշեր կատարել էր ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի բնակիչ, 62-ամյա Արամ Հարությունյանն՝ իր վարած КрАЗ մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 300 մետր գլորվելով, հայտնվել ձորում:Վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանը տեղում մահացել է,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:  Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարները, ովքեր պատգարակով մոտ 300 մետր ոտքով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենային:Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը աշխատում է Ճամբարակի Ճանշինում և ողջ գիշեր կատարել է ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ:

(Visited 73 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS