«Ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը, ցրտերն ընկնելուն պես նորից վարակը չի բռնկվի». Արսեն Թորոսյան

«Դուք Ձեր հարցազրույցներից մեկում ասացիք,

որ մեկ-երկու տարի նախկին կյանքին դեռ չենք կարող վերադառնալ, նկատի ունեք երկու տարի դիմակներով, սոցիալական հեռավորություն պահելո՞վ պիտի ապրենք»,-

այսօր «Ազատության» ուղիղ եթերում այս հարցը հնչեցվեց ԱՆ Արսեն Թորոսյանին: Նա մասնավորապես պատասխանեց.

«Հավանաբար, այո, որովհետև ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը, ցրտերն ընկնելուն պես նորից վարակը չի բռնկվի և մենք կրկին այս մարտահրավերի առաջ չենք կանգնելու:

Մենք դեռ երկար պետք է պահպանենք սանիտարահիգիենիկ կանոնները, դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահապնելը և այլն»:

Պատասխանելով հարցին, թե ինչ հետևանքներ է թողնում օրգանիզմում հիվանդությունից հետո կորոնավիրուսը, նախարարն ասաց, որ դուրս գրված քաղաքացիների վիճակը մեզ թույլ տալիս է ասել, որ նրանք դուրս են գրվել առանց որևէ առողջական խնդրի,

սակայն չի կարող ստույգ ասել նրանց օրգանիզմում փոփոխություններ տեղի՞ են ունեցել, թե՞ ոչ:

A laboratory technician prepares COVID-19 patient samples for semi-automatic testing at Northwell Health Labs, Wednesday, March 11, 2020, in Lake Success, N.Y. The US Food and Drug Administration has approved faster testing protocols as the viral outbreak continues to spread worldwide. For most people, the new coronavirus causes only mild or moderate symptoms. For some it can cause more severe illness. (AP Photo/John Minchillo)

Թորոսյանի խոսքով՝ այս ամենի վերջնական պատասխանը կտա ժամանակը և լայնածավալ հետազոտությունները:

Նյութի աղբյուրը mamul.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS