Ուհանում ընտանիքը գաղտնի ապրել է կորոնավիրուսի տարածման «օջախ» համարվող շուկայում, սակայն նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել (տեսանյութ)

Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում 4 հոգանոց ընտանիքը գաղտնի ապրել է այն սննդի շուկայում, որտեղից, ենթադրաբար, հունվարին տարածվել է նոր տեսակի կորոնավիրուսը, որից հետո իշխանությունների կարգադրությամբ այն փակվել էր, գրում է Daily Mail-ը։

 


Ծովամթերքի շուկայում ընտանիքին հայտնաբերել են երեկ։ Հաղորդվում է, որ իշխանությունների կարգադրությամբ ընտանիքի անդամներին, այդ թվում՝ տարեց տղամարդուն և երեխային, դուրս են բերել շուկայից և տեղափոխել հյուրանոց։ Նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։

Red Star News-ի հաղորդմամբ՝ աշխատողներն ընտանիքին հայտնաբերել են այն ժամանակ, երբ դատարկ շուկայում սկսել են մանրակրկիտ ախտահանման աշխատանքների առաջին փուլը։Ընտանիքի տղամարդը հրաժարվել է հայտնել ընտանիքի՝ շուկայում հանգրվանելու պատճառը։

 

Ենթադրվում է, որ հյուրանոց տեղափոխվելուց հետո նրանց նկատմամբ կարանտինային հսկողություն կսահմանվի։Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին:

Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Ներկա պահին Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով

 

մահացության դեպքերը հատել են 3000-ի շեմը. բուժվել է ավելի քան 52 000 մարդ: Վարակակիրների թիվն անցել է 80 հազարը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS