Ուշագրավ. Կորոնավիրուսային հիվանդությամբ պետք է վարակվեն բոլորը. Թբիլիսիի Համալսարանական առաջին կլինիկայի տնօրեն

Կորոնավիրուսային հիվանդությամբ պետք է վարակվեն բոլորը։

Այս մասին հայտարարում է Թբիլիսիի Համալսարանական առաջին կլինիկայի տնօրեն Լեւան Ռաթիանին, փոխանցում է newsgeorgia.ge-ն: Նրա խոսքով՝ մարդկության 80%-ը ոչ մի ախտանիշ չի ունենալու, իսկ մնացյալ 20 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանալու է միջին, ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակով։

«Մեր կլինիկան մյուս կլինիկաներից տարբերվում է նրանով, որ մենք ոչ միայն պացիենտներին ենք բուժում, այլեւ այս հիվանդության մասին տեղեկություններ ենք ստանում եւ փոխանցում: Ո՛չ ինձ համար, ո՛չ աշխարհի առաջատար գիտնականների համար այս վիրուսի ստրատեգիան դեռեւս պարզ չէ:

Միայն մեկ բան գիտենք, որ սա հիվանդություն է, որով պետք է հիվանդանան բոլորը, ամբողջ մարդկությունը: 80 տոկոսը ակլինիկական ձեւով, իսկ 20 տոկոսը կհիվանդանա միջին, ծանր եւ կրիտիկական ձեւով»,- ասել է Ռաթիանին:

Ըստ նրա՝ այսօր շատ է խոսվում ԲՑԺ պատվաստանյութի մասին, որը, ըստ տարածված կարծիքի, օգնում է հեշտ տանել կորոնավիրուսով վարակումը: Վրաստանը երկրներից մեկն է, որտեղ այդ պատվաստումը պարտադիր է, եւ Ռաթիանին հույս ունի, որ դա Վրաստանի քաղաքացիներին կօգնի խուսափել կորոնավիրուսի հետեւանքով բարդություններից:

Նյութի աղբյուրը՝ mediaroom.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS