Ուշագրավ. ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել.

ՀՀ բնապահպանության նախարարությունում առերեւույթ կատարաված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած էական վնաս պատճառելու վերաբերյալ:

Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետի, նախարարության մի խումբ այլ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից, առերեւույթ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, համապատասխան իրավական ակտերի պահանջների խախտմամբ, ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել Հայաստանում գործող ՀԷԿ-երից մեկին:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Նախաքննությունն ավարտվել է,և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն՝ այն հաստատելու եւ գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նույն քրեական գործի շրջանակներում որոշում էր կայացվել՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասն առանձին վարույթ անջատելու և ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու վերաբերյալ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS