Ուրեմն խփի՛ր ձեռքդ սեղանին ու տու՛ր սրանց վերջը… ու վայրկյան անգամ չվարանես, ազգը քեզ հետ է, մենք քեզ հետ ենք…

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուկյան էջում գրել է.

Բարև վարչապետ, չեմ հարցնում ոնց ես… գիտեմ, զայրացած ես…

Տեսնու՞մ ես չէ, ինչ է կատարվում, տեսնու՞մ ես չէ, ինչեր են անում, տեսնու՞մ ես չէ ովքեր են սրանք…

Հասկանու՞մ ես չէ, որ սրանք ամեն բանի ի զորու են, որ սրանք գել ու գազան են, որ սրբություն չունեն, որ փողի համար ոտատակ կտան ամեն բան, որ արդար դատաստանից խուսափելու համար կգնան ցանկացած քայլի…

Հասկանու՞մ ես չէ, որ սրանք մարդկային լեզուն չեն հասկանում, սրանք մարդ չեն… շարժվում ու առաջնորդվում են գիշատչի բնազդով

Հասկանու՞մ ես չէ, որ սրանց համար չկա որևէ սրբություն, չկա ազգ, չկա երկիր, չկա պետություն ու չկա հայրենիք….

Հասկանու՞մ ես չէ, որ էս տեմպերով սրանց դեմ չես առնի, սրանց չես սաստի…

Հականու՞մ ես չէ, որ օրեցօր էլ ավելի են նենգանալու, էլ ավելի բիրտ միջոցների են դիմելու…

Հասկանու՞մ ես չէ, որ վրեդ հարձակված էս շակալներին մարդկային լեզվով չես կարող բացատրել, որ պետք չէ…

Հասկանու՞մ ես չէ, որ երկրի ու պետության ղեկավարը դու ես… դու ես պատասխաատու էն ամենի համար ինչ կատարվում է երկրում… դու ես պատասխանատու նրա համար որ հանցագործ, իշխանազավթ կլանները մինչ այսօր ազատության մեջ են…

Հասկանու՞մ ես չէ, որ դրանց հարցերը օր առաջ լուծել է պետք, այլապես մի օր քեզ էլ, ինձ էլ, մնացածին էլ կհոշոտեն, կուլ կտան ու մինչև վերջին կաթիլ արյունը կծծեն…

Դե ուրեմն թա՛փ տուր վրայիցդ էդ թավիշը, սրանց հետ թավիշի լեզվով ոչ կռիվ տալ է պետք, ոչ էլ առավել ևս խոսալ…

Սրանց հետ պետք է կռիվ տալ ամենաբիրտ մեթոդներով, այլ ելք չկա…

Ուրեմն խփի՛ր ձեռքդ սեղանին ու տու՛ր սրանց վերջը… ու վայրկյան անգամ չվարանես, ազգը քեզ հետ է, մենք քեզ հետ ենք, ԵՍ եմ քեզ հետ…

(Visited 38 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS