Չարաբաստիկ նշանդրեքից մինչեւ համավարակ. Ամեն ինչ նո՞ր է սկսվում.

Երեկ Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսի 5 նոր դեպք, Էջմիածնում տեղի ունեցած նշանդրեքի արարողությունից հետո:

Իտալիայից ժամանած քաղաքացին, ով վարակված է եղել, կազմակերպել է որդու նշանդրեքը, թեեւ, ըստ մամուլի տեղեկությունների, ժամանելուց հետո նրան հորդորել են մեկուսանալ: Նա շփվել է հյուրերի հետ, արարողության հետ կապված այլ մարդկանց հետ, եւ արդյունքում մեկուսացվել է շփման այդ ողջ շրջանակը:Այդ մարդուն պե՞տք է մեղադրել, թե ոչ: Նշանդրեքը, այլ ծեսերն ու պատկերացումները մեզանում հասցված են գրեթե սակրալ նշանակության, որոնք երկրորդական պլան են մղում սեփական կյանքի, շրջապատի համար պատասխանատվությունը:

Պատկան մարմիններին պե՞տք է մեղադրել, որ չեն հետեւել նրա մեկուսացմանը կամ ավելի խիստ միջոցներ չեն ձեռնարկել: Թերեւս այո, քանի որ պարտավոր են առաջնորդվել այլ պատկերացումներով, առավել եւս, որ գործ ունենք նոր տիպի վարակի հետ, որի հատկանիշներն ու մուտացիայի առանձնահատկությունները դեռեւս անհայտ են:
Այս պայմաններում, նախեւառաջ անհրաժեշտ է չոր ու խիստ կարգապահություն, եղած հայտնի միջոցների առավելագույն կիրառմամբ:

 

Դա նվազագույնն ու անհրաժեշտն է, որ հնարավոր է կիրառել, քանի դեռ չի ստեղծվել որեւէ դեղամիջոց: Առավել եւս այն դեպքում, երբ վարակը դեռ շատ չի տարածվել: Հակառակ պարագայում արդեն կարող են տեղի ունենալ անվերահսկելի գործընթացներ:

Պետք է հասկանալ, որ վիրուսների տարածումն ըստ էութայան անվերահսկելի է: Սովորական գրիպը տարեկան 250-500 հազար կյանքեր է խլում: Ընդ որում, վիրուսներն ընդունակ են արագ մուտացիաների: Առաջին աշխարհամարտի տարիներին՝ 1918-1919 թթ. իսպանկա կոչվող գրիպից վարակվեց 550 միլիոն մարդ, մահացավ, տարբեր տվյալներով, 45-100 միլիոն մարդ: Այն սկսեց 1918-ի գարնանը, արագ անցավ, սակայն նույն տարվա աշնանը բռնկվեց բուն համաճարակը ողբերգական հետեւանքներով:

Առողջապահությունը նույնիսկ ներկայիս իր մակարդակով ի վիճակի չէ արագ ու լիովին կանխել կամ վերացնել համաճարակները: Կորոնավիրուսը ներկայում սկսել են համեմատել իսպանկայի հետ: Կարծիքներ կան, որ նոր վիրուսը դեռ պետք է մուտացիայի ենթարկվի ու ադապտացվի մարդկային օրգանիզմին, ինչը նշանակում է, որ դրանով կարող է վարակվել 2,5-3 միլիարդ մարդ ողջ աշխարհում:

 


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է համավարակ: Հետաձգվում կամ արգելվում են զանգվածային միջոցառումները: Առայժմ սա միակ քիչ թե շատ գործուն միջոցն է: Հայաստանում պետք է լինի խիստ կարգապահություն այս հարցում:

(Visited 141 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS