Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում:
Ուշ գիշերը նա վերադարձավ Երևան՝ ուղիղ եթերում ցուցադրելով վայրէջքը «Զվարթնոց» օդանավակայանում և ևս մեկ անգամ հիշեցնելով «Այո»-ի քարոզարշավի մարտի 10-ի ծրագրերի մասին:
«Բրյուսելից վերադառնում ենք Երևան: Չարաշահելով լիազորություններս՝ օդանավի կառավարման կաբինայից ուղիղ եթեր եմ մտել»,- հայտարարեց Փաշինյանը՝ ներկայացնելով օդաչուական կազմին, ապա քիչ անց հայտարարելով.
«Վայրէջքը փափուկ էր, ահա և մենք տանն ենք: Սա մեր առաջին ուղիղ եթերն է օդանավից՝ կիսաքնած, կիսահոգնած»:
Մանրամասները՝ ստորև տեսանյութում․
https://youtu.be/sZzKmaabKsQ
(Visited 24 times, 1 visits today)