«Չեմ բացառում, որ նորից կորոնավիրուսի դրական դեպքեր լինեն». Արթուր Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսի վերաբերյալ

ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին:
Նա նշել է, որ այսօր հայտնաբերված երկու դեպքերը ռիսկային կապված են եղել Էջմիածնում տարածված դեպքի հետ.

«Չեմ բացառում, որ նույն խմբի հետ կապված նորից դրական դեպքեր լինեն: Սա շատ կանխատեսելի զարգացում է, և կառավարելի է»,-ասել է Թորոսյանը:
Նա հայտնել է, որ մինչ այժմ մեկուսացված են շուրջ 200 անձ:

«Ուրախությամբ կարող եմ ասել, որ Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել ենք գրեթե բոլորին: Այդ աշխատանքները շարունակվում են»,-հայտարարել է նախարարը:

Ավելի վաղ, Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»:

(Visited 31 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS