Չի կարելի թույլ տալ Արցախում դրածո իշխանություն, դա միանշանակ կործանարար կլինի. Վիտալի Բալասանյան

Մարտի 10-ին Արցախի նախագահի թեկնածու,

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը Ստեփանակերտում ընտրողների հետ հանդիպում է ունեցել Շառլ Ազնավուրի անվան մշկակույթի կենտրոնում:
Բալասանյանը խոսել է տարածաշրջանում առկա խնդիրների մասին, կիսվել մտահոգություններով:

«Եվ այսօր, և երեկ, թե Ադրբեջանը, թե այն երկրները, որոնք շահ են հետապնդում մեր տարածաշրջանում, խոսում են տարածքային ամբողջականության մասին: Այն տարածքը, որն այսօր մեր Սահմանադրությամբ է ամրագրված, առևտրի առարկա չէ, չի կարող լինել և թույլ չենք տալու, անձամբ ես»,– ասել է նա։

Բալասանյանի խոսքով՝ չի կարելի թույլ տալ Արցախում դրածո իշխանություն, դա միանշանակ կործանարար կլինի: Ադրբեջանը մի քանի անգամ փորձել է լուծել Արցախի հարցը ռազմական ճանապարհով:
«Երբևիցե Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով չեն կարողանալու լուծել»,– ասել է Վիտալի Բալասանյանը:

Բալասանյանի խոսքով, այսօր աշխարհը պայթյունավտանգ վիճակում է, և չեն բացառվում սադրանքներն Արցախի սահմաններին։ Ու այս իրավիճակում պառակտված հասարակությունն ուղղակի վտանգավոր է։

Նրա խոսքով, խնդիրների մասին խոսել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, հայտնել իր խորը մտահոգությունը և այն, որ այդ պառակտումը կարող է ճակատագրական լինել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS