Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի՝ իբր Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականության։
Այս մասին հայտնում են ԲԿ-ից։
«Պաշտոնապես հայտնում ենք, որ առ այսօր, ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։
Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսի»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես էր եկել ուղիղ եթերով՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման հետ կապված մի շարք կարևոր հարցերի։
(Visited 65 times, 1 visits today)