Պատերազմիր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից…

Հայ ժողովրդին ու նրա շահերը պաշտպանող հերոս է հայտնվել նոր Հայաստանի Քաղաքական դաշտում, ով կրում է Վանեցյան ազգանունը: Այո, այո, նույն ինքը նախկին ԱԱԾ-ը տնօրենը: Նա, ով պաշտոնանկ է արվում շատ արագ դառնում է ընդդիմադիր և հայ ժողովրդի պաշտպան: Հետաքրքիր է, ումից է պաշտպանում հայ ժողովրդին, միգուցե Փաշինյանից:
Նախկին իշխանությունների կողմից վարձված լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վանեցյանը կատարել է հետևյալ հայտարարությունները: Մասնավորապես, որ ինքը մտնում է քաղաքականություն, որ ժողովուրդը դժգոհ է վարչապետից, որ երկիրը բաժանված է սևերի և սպիտակների, որ Ռոբերտ Քոչարյանն ապօրինի է ձերբակալվել, որ մարդ պետք է բարձր պահի սպայի պատիվը և որ ինքը հեռացել է աշխատանքից, քանի որ չի ցանկացել դուրս գալ Հրայր Թովմասյանի դեմ և չի կատարել վարչապետի հանձնարարականները: Այստեղ հիշենք հայտնի թևավոր խոսքը. Իյա իրոք?
Սկսենք նրանից, թե ինչու է ժողովուրդը դժգոհ վարչապետից: Ժողովուրդը դժգոհ է, քանի որ օր առաջ ցանկանում է տեսնել ավարտին հասցված մարտի մեկի գործը: Ժողովուրդը դժգոհ է, քանի որ ցանկանում է ճաղերի հետևում տեսնել ցանկացածին, ով թալանել է իր երկիրը և ստրկության մեջ է պահել մի ամբողջ հայ ժողովրդի: Ժողովուրդը դժգոհ է, որ այսքանից հետո, դեռ իրենց խոսելու իրավունք են վերապահում վանեցյաններն ու թովմասյանները:


Իսկ իրականում ժողովուրդը հենց ինքն է իշխանությունը և ժողովուրդը օր առաջ ցանկանում է վերջ դնել այս քաղաքական անկայուն իրավիճակին, որը արհեստական ու մտածված խանգարում է վարչապետին ու երկրի զարգացման գործընթացին: Ժողովուրդը երբեք թույլ չի տալու նախկինների վերադարձը, ինչքան էլ նրանք խորհրդատվական գրասենյակներ ու վերնատներ բացեն, ինչքան էլ մեդիապատերազմներ հայտարարեն, միևնունն է նրանց գնացքը արդեն անցել է:
Ինչ մնում է երկիրը սևերի ու սպիտակների բաժանելուն, նախկինում այո եղել են սևեր, ովքեր եղել են իշխանության ներկայացուցիչները և նաև սպիտակներ, ովքեր եղել են միլիոնանոց հայ ժողովուրդը: Իշխանափոխությունից հետո պատկերը փոխվել է, կա հաղթանակած և վարչապետին սատարող հայ ժողովուրդ և կան ներքին և արտաքին թշնամիներ, իսկ գույների պահով մարդիկ ազատ են…
Ինչ մնում է սպայի պատվից խոսելուն, այստեղ տեղին է հիշատակել Նժդեհին: Պատերազմիր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից: Հաճախ կաշառվում են պատմաբանները, պատմությունը՝ երբեք:
Սպայի տեսակի մասին Վանեցյանը չէ, որ պետք է խոսի, թող այդ մասին խոսի ժողովուրդը, պարզապես իրենց վարձու լրագրողներից մեկին թող ուղարկեն փողոց հարցման, իսկ հարցը լինի հետևյալը. “Ինչպիսի սպա է Վանեցյանը ըստ ձեզ”:


Երբ ըստ Վանեցյանի Փաշինյանը ուղարկել էր նրան հանդիպման Միքայել Մինասյանի հետ, այդժամ Վանեցյանը չի դիմացել երեսուն արծաթի գայթակղությանը և հասկացել է, որ Քոչարյանը անհիմն է ձերբակալվել, Հրայր Թովմասյանն էլ իր ընկերն է, իսկ հայ ժողովուրդը պարզապես հիմար: Իսկ ինչ վերաբերվում է Վանեցյանի քաղաքականություն մտնելուն, նա միշտ էլ այնտեղ է եղել, քանի որ սկզբից գործուղվել է նոր կառավարություն, որից հետո բացահայտվել և հետ է կանչվել գործատուի կողմից:
Եվ վերջում հիշատակելով Գրաֆի խոսքերը հավելենք, որ խելացի ու ճիշտ քաղաքականություն վարելու համար բավական չէ մարդկանց ճանաչել այլ պետք է նաև սիրել նրանց:
Հայ ժողովրդին մինչ օրս սպառնացող նախկինները, տենչում են վերադառնալու մասին, որպեսզի վրեժ լուծեն իրենց մերժած հայ ժողովրդից:

Շավարշ Սարուխանյան

(Visited 86 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS