Պետական աջակցության նոր ծրագիր. ովքեր կարող են ստանալ.

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց հակաճգնաժամային 10-րդ միջոցառումը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ այս միջոցառմամբ թիրախավորվել են հետևյալ շահառուները, այն անձինք, ովքեր 2020 թվականի հունվարից հետո հանդիսանում են միկրոձեռնարկատիրության սուբյուկտներ։

«Թիրախավորվել են երեք խումբ անձինք։ Այն անձինք, ովքեր 2019 թվականին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, երկրորդ, այն անձինք, ովքեր 2019 թվականին չեն հանդիսացել անհատ ձեռնարկատեր, այսինքն՝ հանդիսացել են ինքնազբաղված անձինք։

Եվ երրորդ, այն անձինք, ովքեր չեն հանդիսանում ինքնազբաղված անձինք, չեն հանդիսացել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, 2020 թվականի հունվարի մեկից հետո ներկայացրել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանելու հայտ, իրենք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ են և 2019 թվականի ընթացքում որպես անհատ ձեռնարկատեր չեն եղել հաշվառված։

Առաջարկվում է այս շահառուներին, որոնք թվով այս պահին մոտ 6000 շահառու են, տրամադրել միանվագ աջակցություն՝ 2020 թվականի հունվարի մեկից մինչև ապրիլի մեկն ընկած ժամանակահատվածում մատակարարված ապարանքների, մատուցված

ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց իրացումից հասույթների 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Իմանալ ավելին
Նաև միանվագ աջակցություն են ստանում նվազագույն աշխատավարձի չափով այն անձինք, ովքեր 2020 թվականի հունվարի մեկից հետո հանդիսանում են միրոձեռնարկատիրության սուբյեկտ և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր,

ինչպես նաև այն անձինք, ովքեր 2020 թվականի ապրիլի մեկի դրությամբ ՊԵԿ ՀԴՄ ներկրման գրանսենյակ ունեն ներկայացրած ՀԴՄ ստացման հայտ, սակայն 2020 թվականի ապրիլի մեկի դրությամբ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում չունեն ակտիվացրած նոր սերնդի ՀԴՄ։

«Այլ կերպ ասած՝ շահառուներն ըստ էության միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներն են, որոնք այս պահին մեր բնորոշմամբ օժանդակության կարիք ունեն»,- ասաց Անանյանը։ Շահառու չեն կարող հանդիսանալ այն անձինք, ովքեր ունեն երկու և ավելի աշխատակից, այն տրամաբանությամբ, որ նրանք արդեն հանդիսանում են կառավարության հինգերորդ միջոցառման շահառու։

 


Ըստ վարչապետի՝ այս աջակցության հիմքում դրված է բիզնեսի գրանցած շրջանառությունը։ «Այսինքն՝ այն միկրոբիզնեսի ներկայացուցիչները, ովքեր պարտաճանաչ արձանագրել են իրենց կատարած առևտուրը ՀԴՄ-ների միջոցով, նրանք ավելի շատ կստանան աջակցություն։

Իսկ նրանք, ովքեր ընդհանրապես ՀԴՄ կտրոն չեն թողարկել, այս ծրագրով որևէ աջակցություն չեն ստանա։ Սա տնտեսական աջակցության ծրագիր է, և այդ մարդիկ տնտեսական գործունեություն չեն ծավալել, մենք պետք է նայենք, թե նրանց ինչպիսի աջակցության փաթեթներ կարող ենք առաջարկել։

Երկրորդ խումբն այն մարդիկ են, ովքեր դիմել են ՀԴՄ ստանալու համար, բայց չեն հասցրել ստանալ։ Եվ երրորդ խումբն այն մարդիկ են, ովքեր ուղղակի օրենսդրությամբ այդպիսի պարտավորություն չունեն՝ ունենալ ՀԴՄ։

Hand put coin to money ,Business idea

Մեր բոլոր միջոցառումների մեջ մենք հաշվի ենք առնում սոցիալական, տնտեսական և ռազմավարական կոմպոնենտը։ Այս շրջանում մենք պետք է առավելագույնս խրախուսենք այն տնտեսվարող սուբյեկտներին, ովքեր նախաճգնաժամային ժամանակաշրջանում աչքի են ընկել իրենց օրինապահ կեցվածքով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS