ՊՆ-ն հայտարարություն է տարածել.

ՀՀ ՊՆ-ն կորոնավիրուսի հետ կապված հայտարարություն է տարածել.

«Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերում, ի շահ զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, դեռևս շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:

Հաշվի առնելով վերոնշյալը և նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր՝ հորդորում ենք. հնարավորինս սահմանափակել այցելությունները ՀՀ

պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ

(հոսպիտալներ),խիստ անհրաժեշտության դեպքում վերոնշյալ հաստատություններ այցելելիս պարտադիր կրել պաշտպանիչ դիմակներ»:

(Visited 102 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS