Ջալալ Հարությունյանը հերքու՞մ, թե հաստատում է իրեն ՊԲ հրամանատար նշանակման լուրը

Մինչեւ վերջնական որոշում չլինի, ես չեմ կարող որեւէ բան ասել։

Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանը:
«Ես չգիտեմ, կլինի հայտարարությունները, հրամանագիրը, այն ժամանակ կխոսենք, ի՞նչ ասեմ առանց հրամանագրի։ Մինչեւ վերջնական որոշում չլինի, ես չեմ կարող որեւէ բան ասել»,-նշեց նա։

Ջալալ Հարությունյանն ասաց, որ առաջարկ չի եղել, իսկ եթե լինի՝ կմտածի․ «Առայժմ չի եղել, որ չի եղել, ես ի՞նչ ասեմ, լինի՝ կմտածենք: Այն, ինչ նշվել է Գլխավոր շտաբի պետի կողմից, ես ավելացնելու բան չունեմ։ Հստակ նշվել է ուղիներ, ուրիշ ի՞նչ ավելացնեմ»։

Նշենք, որ մամուլում տեղեկություն կա, որ ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը կազատվի ՊԲ հրամանատարի պաշտոնից եւ նրան կփոխարինի Ջալալ Հարությունյանը։

(Visited 83 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS