«Ես չեմ ուզում, որ իմ հայրենակիցները մահանան»։Ջեկի Չանի արած հայտարարությունը՝ Կորոնավիրուսի մասին շատերին զարմացրել է.

Օրերս Ջեկի Չանը չինական «Weibo» սոցիալական ցանցում հայտարարություն է հրապարակել, որտեղ նշել է, որ փնտրում է մարդու, ով կկարողանա մի միջոց գտնել մահացու հիվանդության դեմ։

Նա պատրաստ է տվյալ մասնագետին վճարել 1 մլն յուան։ Հայտնի դերասանը նշել է․ «Ես չեմ ուզում, որ իմ հայրենակիցները մահանան»։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսը վերջին ամսվա ընթացքում մեծ տարածում է գտել ու արդեն հասցրել շուրջ 900 մարդու կյանք խլել, այդ թվում նաև կորոնավիրուսը հայտնաբերած բժշկի։ Այդ մահացու հիվանդությամբ վարակվածների թիվը արդեն անցնել է 40500-ը։

 


2019nCoV կորոնավիրուսի տարածման կապակցությամբ առայժմ դիտվող իրադրությունը կարող Է «սոսկ այսբերգի գագաթը» լինել, Չինաստանի սահմաններից դուրս վարակելիությունն առայժմ մեծ չԷ, բայց կարող Է եւ աճել, կարծում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

 


ԱՀԿ-ի խնդիրն Է մնում նոր վարակի կասեցումը, նշել Է նա եւ բոլոր երկրներին կոչ Է արել՝ օգտվելու պահից եւ նախապատրաստվելու այդ կորոնավիրուսի հնարավոր հայտնվելուն:

Facebook Comments

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS