Ռոբերտ Քոչարյանը վախենում է. վտանգավոր իրավիճակ է

lragir.am-ը գրում է․

Hearings of the RA second President Robert Kocharyan’s case took place at the Court of General Jurisdiction of Shengavit Administrative District

«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի արդեն հայտնի դիրքորոշումը շարունակում է փոթորկել ցանցը:

Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպանական թիմն էլ շարունակում է կորոնավիրուսի պայմաններում աշխուժորեն փնտրել խափանման միջոցի փոփոխության հնարավորություն եւ ձեավորել դրա համար անհրաժեշտ մթնոլորտ: Դա չի ստացվում, նկատելի է: Բայց դա այլ հարց է:

Ակնհայտ է, որ քաղաքական եւ պաշտպանական մարտավարությունից դուրս, այստեղ առկա է մարդկային պարզ վախը՝ Ռոբերտ Քոչարյանի վախը իր առողջության եւ կյանքի համար: Անկասկած է, որ համաճարակի հանգամանքն օգտագործվում է խափանման միջոցի փոփոխության վաղուց ի վեր գործադրվող ջանքի հավելյալ փաստարկման համար:

Բայց, Ռոբերտ Քոչարյանը մարդ է՝ այդ իրողությանը բնորոշ բոլոր, այդ թվում վախի զգացումով հանդերձ: Ավելին, սովորաբար մարդու կոշտությունն ու դաժանությունը հոգեբանական հարթության վրա վերագրվում է նաեւ հենց վախի ուժեղ զգացումին, ինչը մարդուն ստիպում է հաճախ դիմել հարցերը ուժով լուծելու տարբերակին՝ այլ լուծումներ գտնելու վախից ելնելով:

Բայց, դա էլ այլ հարց է: Ռոբերտ Քոչարյանը մարդ է, որը կարող է եւ թերեւս վախենում է իր առողջության համար, ընդ որում նույնիսկ որոշակի տեսանկյունից նաեւ քաղաքական պատճառով, ինչի համար կա նաեւ հենց նրա պատասխանատվությունը:

Բանն այն է, որ երկրորդ նախագահն իր պաշտպանության համար հենց սկզբից չարդարացված մեծ խաղադրույք կատարեց քաղաքականության վրա: Կամ, քաղաքականությունն էր մեծ խաղադրույք կատարել նրա վրա:

Հանրագումարում ստացվեց մի իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանին հարվածի պատեհ թիրախ ամենատարբեր արտաքին խմբերի համար:

Երկրորդ նախագահն անկասկած գիտակցում է իրավիճակի այդ բարդությունն ու բազմաշերտությունը, ինչի առիթով էլ դեռ կորոնավիրուսից առաջ էր բարձրաձայնում իր առողջության եւ այդ կապակցությամբ ունեցած կասկածների մասին:

Նրա փաստաբան Հայկ Ալումյանը մեկ-երկու ամիս առաջ հայտարարել էր, թե ինչպե՞ս է կատարյալ առողջ մարդը հանկարծ հայտնվել առողջական խնդիրների մեջ: Նա հայտարարել էր, թե հետամուտ է լինելու այդ հարցի պատասխանը գտնելուն:

Արդյոք դա մի կողմից թողնելով մեղադրական կասկածի տպավորություն, մյուս կողմից քաղաքական ակնարկ չէր իշխանությանը, որ երկրորդ նախագահը կարող է դառնալ մեկի թիրախը, ով այդպիսով կուզի հարվածել Հայաստանին եւ կարող է նաեւ հասնել նպատակին:

Իսկ առկա խնդիրն ավելի է բորբոքել խորհրդավոր վարակը, որը կարծես թե անցնում է բոլոր արգելքներն, այդպիսով միանգամայն բնականորեն մարդկային վախ առաջացնում ցանկացած մեծահասակի հանդեպ՝ առավել եւս առողջական խնդրով:

Նյութի աղբյուրը bavnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS