Սա գրելուց ինչ եք մտածել? ՊՆ-ից նման բան ասողը ազգի դավաճան է. Արծրուն Հովհաննիսյան

Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրապարակ» օրաթերթի նյութից
«ՊՆ մեր աղբյուրը սա բացատրվում է այն հանգամանքով, որ հրամանատարական անձնակազմը կորցրել է պայմանագրայինների և զինվորների նկատմամբ վերահսկողությունը: Նույն իրավիճակն է, թե հայաստանյան, թե Արցախի զորամասերի մեծ մասում»

Սա գրելուց ինչ եք մտածել? ՊՆ-ից նման բան ասողը ազգի դավաճան է, որի հարցով հրավիրում եմ համապատասխան կառույցների ուշադրությունը, իսկ օրաթերթի խմբագրությանը չգիտեմ ինչ կարելի է ասել:

Ինձ կթիրախավորեք, բնականաբար, վաղը կեղտոտ բաներ կասեք, արեք ինչ ուզում եք, անձնավորեք, բայց սա անթույլատրելի է, երբեմն մտածեք ինչ եք գրում»:

(Visited 52 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS