ՀՀ Կենտրոնական բանկը մեկ շաբաթ առաջ նամակով դիմել է առևտրային բանկերին,
որպեսզի վերջինները վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները:
Խոսքը վերաբերվում է հատկապես զբոսաշրջային եւ ծառայությունների մատուցման ոլորտի՝ հիմնականում հյուրատների, ռեստորանների, տրանսպորտի ոլորտում գործունեություն ծավալող հաճախորդներին, որոնց վրա կորոնավիրուսի պատճառով հաճախորդների նվազման քանակի հետևանքները կարող են բացասական լինել:
Այս մասին ֆեյբուքի ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բոլոր հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, որպեսզի վերջիններս չկանգնեն վարկերի մարման խնդիրների առաջ:
Բանկերը անհատական մոտեցմամբ հաճախորդի հետ քննարկման արդյունքում կերկարացնեն վարկերի ժամկետները, կվերանայվեն մարման գրաֆիկները, կվերանայվեն տոկոսադրույքները, կփոխվի արժույթը:
Այս քայլերի արդյունքում չի վատանա նրանց վարկային պատմությունը եւ վարկառուն կունենա ռեսուրս հնարավոր ժամանակավոր խնդիրները հաղթահարելու համար»,-տեղեկացրեց վարչապետը:
Տեղեկացրեք Ձեր մտերիմներին