Սերժ Սարգսյանը մասնակցել է Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը

Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա եկել էր կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ: Հոգեհանգստին ներկա էր նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 14-ի երեկոյան Երեւանում Lexus մակնիշի ավտոմեքենայով Արիանա Կաոիլին, դեռեւս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։
Արիանա Կաոիլին ասում էր, որ սիրահարված է Հայաստանին, մի քանի տարի առաջ նա NEWS.am-ում իր հեղինակային նախագիծն էր իրականացնում՝ «Հայաստանը Արիանայի աչքերով», որի շրջանակում պատմում էր Հայաստանում ապրելու և աշխատելու ընթացքում ձեռք բերած փորձի ու տպավորությունների մասին։

Նյութի աղբյուրը՝ News.am

(Visited 125 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS