Սիրված և տաղանդավոր դերասան՝ Սամվել Սարգսյանի ցնցող խոսքը Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության մասին.

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռ լավ տպավորություն ունեմ Նիկոլ Փաշինյանից և կառավարու­թյունից: Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը կարծես թե ու­զում է լավ բաներ անել: Հին հանցագործներ են բռնվում, ինչ-որ մարդկանց են «մեյդան» հանում, նախկինում սա կանխատեսելի չէր:

 


Մտածում եմ, որ տղերքը փորձում են ազնվորեն մի բանի հասնել»,– «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Սամվել Սարգսյանը:

Նրա համար Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անակնկալ է եղել. «Բայց ինձ դուր է գա­լիս, որ առանց վախենալու մեղադրվում ու պատասխանատվության են ենթարկվում մարդիկ, որոնց նախկինում չէին «մոտեցել»:

Նրա խոսքով՝ իր շրջապատի մարդիկ հուսով են, որ Հայաստանը խոստումնա­լից ուղով է գնում: Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե Քոչարյանի շուրջ վենդետա է իրականաց­վում, դերասանը պատասխանեց.

«Այս իշխանությունը չի ասում. «Այժմ «վլաստը» իմ ձեռքում ա, ինչ կուզեմ, կանեմ»: Եթե այդպես լիներ, առկա իշխանությունը նախկինից ոչնչով չէր տարբերվի:
Ես ոչ մի վրեժ կամ առավել ևս վենդե­տա չեմ տեսնում:

Նիկոլ Փաշինյանը ուղղակի մարդիկ օրենք են կիրառում, ու այդ ամենը գրասենյակներում չի կատարվում, այլ բա­ցահայտ: Նշանակություն չունի՝ ով ես, ինչ ես, արածներիդ յուրաքանչյուրի համար պետք է պատասխան տաս»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS