Սկանդալային հայտարարություն. Թուրքիան 16 անգամ պատերազմել է ՌԴ–ի հետ ու հիմա կրկին կպատերազմի. Էրդողանի խորհրդական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մեսութ Հաքքը Ջաշընը սկանդալային հայտարարություն է արել թուրքական A Haber հեռուստաընկերության ուղիղ եթերում։

Մեսութ Հաքքը Ջաշընը հայտարարել է, թե նախկինում Թուրքիան 16 անգամ պատերազմել է ՌԴ–ի հետ ու հիմա կրկին կպատերազմի։ «Ես սա ասում եմ որպես Ռուսաստանի հետ 35–40 տարի աշխատած անձ։ Ռուսաստանում 25 մլն մուսուլման կա, Ռուսաստանը ներսից կպառակտվի։ Եթե մուսուլմանները սկսեն հարվածել, վրեժը շատ ծանր կլինի Ռուսաստանի համար»,–ասել է Մեսութ Հաքքը Ջաշընը։

Նշենք, որ փետրվարի 27–ին Սիրիայի Իդլիբում սիրական կառավարական ուժերի ավիահարվածների հետեւանքով սպանվել է 33 եւ վիրավորվել բազմաիթվ թուրք զինվորականները։

(Visited 96 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS