Սուրբ Վալենտինի տոնը չեն շրջանցել նաև հայ հայտնիներից շատերը.Լուսանկարներ.

Սուրբ Վալենտինի տոնը չեն շրջանցել նաև հայ հայտնիներից շատերը։ Նրանք սոցցանցային իրենց էջերում ռոմանտիկ հրապարակումներ են արել։ Սիրառատ գրառումներին նրանք կցել են համատեղ լուսանկարներ ու սիրո խոստովանություններ։

Երգիչ Միհրան Ծառուկյանն իրենց արխիվային լուսանկարով շնորհավորել էր սիրելիին՝ դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանին։ Արփին ևս հրապարակում արեց և շնորհավորեց ինչպես Միհարնին, այնպես էլ մյուս բոլոր սիրահարներին։

Մի շարք հրապարակումներ են արել նաև երգիչ Գուրգեն Դաբաղյանն ու սիրելին՝ Իննան։

Երգիչ Գրիգոր Կյոկչյանը, որը նախընտրում է չխոսել անձնականից, ևս սիրելիի հետ լուսանկար է հրապարակել։

Նախորդ տարեվերջին հայտնի դարձավ, որ դերասան Բեն Ավետիսյանի սիրտը զբաղված է։ Նա սիրելիի՝ դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ լուսանկարով շնորհավորել է սիրո տոնը։

Սիրուն Մինասը ռոմանտիկ գրառմամբ շնորհավորել է սիրելիին՝ Ռաֆայել Վարդանյանին։ Սիրունն իրենց լուսանկարը մակագրել է․ «Ուրախ Վալենտին։ Անհամբեր սպասում եմ, որ միասին նոր բարձունքներ նվաճենք»։

Հումորիստ Գրիգ Գևորգյանն իրենց պսակադրությունից արխիվային լուսանկար է հրապարակել կնոջ՝ պարուհի Սոնա Եսայանի հետ։

Անահիտ Կիրակոսյանն ամուսնու՝ Արտակ Սարգսյանի հետ սիրառատ հրապարակում է արել։ Լուսանկարը դերասանուհին մակագրել է․ «Աստված սեր է, սերը՝ Աստված։ Սիրուց բարձր բան չկա։ Ինչքան հնարավոր է սեր տվեք»։

Աղբյուրը՝ Tert.am

(Visited 914 times, 155 visits today)

(Visited 79 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS