«Սևի և սպիտակի» հիստերիան անհասկանալի է, ցանկացած հանրաքվեի ժամանակ պետք է պատասխանել «այո» կամ «ոչ».

«Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտություն են:

Սահմանադրական հանրաքվեն խնդրի լուծման միակ տարբերակը չէ, բայց ՍԴ-ի և դատաիրավական բարեփոխումների այն ճանապարհը, որը որդեգրվեց անցած տարվանից, հասցրեց ՍԴ շուրջ ստեղծված այս իրավիճակին: Անցյալին քաղաքական գնահատական տալու պարագայում այլ զարգացումներ կունենայինք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԱՀՀԻ-ի ղեկավար, Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը:

«Սա միայն Սահմանադրական դատարանի յոթ անդամների խնդիր չէ»,- նշեց Ս. Սաֆարյանը՝ հավելելով, որ եթե այս խնդիրը չլուծվի, նորից փակուղի է լինելու: Նրա դիտարկմամբ՝ այն, ինչ արվել է ապրիլի 5-ի հանրաքվեի համար, ճիշտ է, և այս գործընթացն ունի հավասարապես և՛ իրավական է, և՛ քաղաքական կողմ:


«Նախկինները հրապարակ են բերում տարիներ շարունակ գործող իրավաբանական փնթիությունը… Նրանք նորմերի բախումներ են ստեղծել Սահմանադրության և օրենքների միջև: Այս իշխանությունները գտել են նախկինների թողած Սահմանադրության նորմերի սողանցքները և ընդունել են կարևոր որոշում»,-

նշեց Ս. Սաֆարյանը՝ հավելելով, որ ցանկացած հանրաքվեի ժամանակ պետք է պատասխանել «այո» կամ «ոչ», և անհասկանալի է «սևի և սպիտակի» հիստերիան:

(Visited 35 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS