ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես չեմ զարմանում, որ Երևանի քաղաքապետն այս պատաախանատու պահին գոյություն չունի և որպես քաղաքացիական պաշտպանության պետ իրեն չի հետաքրքրում մայրաքաղաքը (որովհետև նա առհասարակ անպատասխանատու է):
Բայց ես զարմանում եմ, երբ ընդդիմությունն առաջարկում է հետաձգել հանրաքվեն և նրան ի պատասխան ՀՀ վարչապետը ասում է` մի՛ վախեցրեք ժողովրդին և չի հետաձգում հանրաքվեն:
Բայց դրա փոխարեն ինքնամեկուսանում է Սևանում…»: