Կորոնավիրուսով վարակված 32-ամյա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին բժիշկներին հաջողվել է տեղափոխել ավելի լավ վիճակի:
Այս մասին այսօր քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ այդ տվյալներն իրեն է փոխանցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Եվս մեկ հոգի, ում միացված էր արհեստական շնչառության սարք, ավելի լավ վիճակի է, եթե ախտորոշումների դինամիկան՝ նվազելը պահպանվի, մենք հույս ունենք, որ արդեն երկուշաբթի օրվանից կկարողանանք որոշակի մեղմացումների ճանապարհով գնալ և դեռ հույս ունենք, որ այդպես կլինի, բայց ամեն ինչ վաղը, մյուս օրը ավելի որոշակի կլինի»,- ասաց վարչապետը:
(Visited 51 times, 1 visits today)