Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ ԶՈՒ-ում վերջին շրջանում տեղի ունեցած պատահարներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է 2020-ին բանակում արդեն իսկ արձանագրված 13 մահերի վերաբերյալ հարցին.

«Արձանագրենք, որ 2019-ին արձանագրվել է բանակում զոհերի պատմական մինիմում: 2020 թվականին ասում ենք՝ 13 զոհ, բայց 5-ը մահացել են հիվանդության պատճառով, 4-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով և՝ ինքնասպանության դեպքերը: Խնդի՞ր է սա արդյոք:

Հիվանդությունների հետ կապված՝ խնդիր է: Ավելի բարձր մակարդակում պետք է լինի մեր առողջապահությունը, նույնը՝ դժբախտ պատահարների կանխարգելման պարագան:
Ոչ կանոնադրական հարաբերությունների պարագան այլ է: Շուտով կստեղծվի աշխատանքային միջգերատեսչական խումբ, որը բանակի բարեփոխումների օրակարգը կդարձնի օրակարգային թեմա:

Մենք առաջ պետք է շարժվենք՝ բանակում զոհերի թիվը մինիմումին հասցնելու ուղղությամբ: Ես այս թեմայի շուրջ շատ եմ մտածել, երկու կարծիք չկա, քրեական մշակույթը պետք է արմատախիլ արվի:

Հարց կտաք՝ ինչու անցյալ տարի նույն պատկերը չէր: Ես ունեմ պատասխան՝ անցյալ տարի ժամկետային զինծառայողների դրամական հասանելիքն ավելացրինք: Եվ եթե ֆինանսական միջոցները շատանում են, շատանում են նաև կոպիտ ասած՝ «բազառները», ֆինանսական միջոցների վրա հսկողություն սահմանողները շատանում են: Սա իմ վարկածն է, որին ես եզրահանգել եմ իմ մտորումների արդյունքում:

Բայց սա դեռ պետք է քննարկվի, ուսումնասիրվի»,- ասաց Փաշինյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը հերքել էր 2019-ին բանակի զոհերի պատմական մինիմում արձանագրելու պնդումը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS