Վեհափառի խոսքն անքննելի է․ Վարդան Ղուկասյան

Վեհափառի խոսքն անքննելի է․ Վարդան Ղուկասյան

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը։

«Վեհափառ Հայրապետը շատ ճիշտ հայտարարությամբ է հանդես եկել, և դեռ ավելի վաղ պետք է սրա մասին խոսեր։

Հայոց եկեղեցին անմասն չի կարող մնալ իր զավակներին առնչվող հարցերից, հետո ընդհանրապես Հայոց եկեղեցին պատիժ չի նախատեսում։ Եկեղեցին ասում է ողորմացեք բոլորին և դարձի արեք»,-ընդգծեց Վարդան Ղուկասյանը։

Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը դարձի եկել է, պատգամավորն ասաց․
«Վեհափառի խոսքն անքննելի է, ինչ-որ թափթփուկներ ինչ-որ բաներ են խոսում, որն իրենց խելքի բանը չի՝ ի՞նչ բան է հավատքը, ի՞նչ բան է Վահափառ Հայրապետը, ազգային հերոսը։

Ոչ մի մեղադրանք չառաջադրելով, փաստեր չունենալով՝ ազգային հերոսին բռնել կալանավորել են։ Ես լիովին համաձայն եմ կաթողիկոսի քայլի հետ»։

նյութի աղբյուրը bavnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS