Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն քիչ առաջ անցկացրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսի առաջին դեպքը:
Վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով երեկ Ադրբեջանից է մուտք գործել Վրաստան: Պացիենտն այժմ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում: Նա մոտ 50 տարեկան տղամարդ է:
Վարակ ձեռք բերած տղամարդն իր ընկերոջ հետ մեկ շաբաթ ճամփորդել է Իրանում: Երեկ Ադրբեջանի տարածքով վերադարձել է Վրաստան:
Այժմ տղամարդը գտնվում է կարանտինի մեջ, այլ մարդկանց հետ շփում չունի:
Առողջապահության նախարարը Վրաստանի բնակչությանը կոչ է արել չմատնվել խուճապի ու վստահեցրել է, որ տարվում են անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ: