Ցանկանում Եմ Բոլորիս Աշխատանքային Օրը Սկսել Մի Շատ Լավ Լուրով. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:.

Ցանկանում եմ բոլորիս աշխատանքային օրը սկսել մի շատ լավ լուրով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Ցանկանում եմ բոլորիս աշխատանքային օրը սկսել մի շատ լավ լուրով։ Քիչ առաջ ստացել ենք Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշումը: Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ Երեւանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։

Տարեկան ժողովը Բանկի կարեւորագույն միջոցառումն է: Այսինքն՝ 2021թ․ գարնանը Հայաստանը լինելու է #ՎԶԵԲ 69 անդամ երկրների, ինչպես նաեւ այլ հյուրերի ուշադրության կենտրոնում։ Սա կարեւոր ձեռքբերում ու թե՛ քաղաքական թե՛ տնտեսական ոլորտներում Հայաստանի գրանցած առաջընթացին տրված արժանի գնահատական է։

(Visited 92 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS