Փաշինյանը համագործակցում և փորձում է վերարտադրել Արցախի մաֆիան. Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

«Հետևում ենք իրավիճակին և մտահոգ ենք ընթացքի վերաբերյալ:

Դժբախտաբար այս իշխանությունների օրոք Արցախը շատ ավելի է հեռանում Երևանից, քան նախկինների դեպքում, քանի որ Նիկոլ Փաշինյանն այս երկու տարվա ընթացքում Արցախի վերաբերյալ սխալը սխալի հետևից է արել և փոխանակ նախորդի սխալներն ուղղի, ընդհակառակը` խորացնում է», — ADTV «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց «Սասնա ծռեր » կուսակցության հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքով` այս օրերին շատ հանգիստ կարելի էր օգտագործել համաճարակի երևույթը և Արցախի միացման դե յուրե ստեղծված խոչընդոտների մասով լուրջ քայլեր արվեին:
«Մենք երկու տարի է առաջարկում ենք Փաշինյանին, որ Արցախի մաֆիայից պետք է ազատվել, բայց նա քայլեր չարեց և նույնիսկ համագործակցում է և փորձում է վերարտադրել այնտեղի մաֆիան:

Պարզ է, որ մենք պետք է թույլ չտանք դա, փորձում ենք այդ ուղղությամբ քայլեր անել: Այս օրերին մեզ խանգարում է համաճարակը, քանի որ եթե համաճարակը չլիներ, այսօր ՀՀ-ից հազարավոր մարդիկ լինելու էին այնտեղ և թույլ չէին տալու լինել այն, ինչ այս օրերին տեղի է ունենում »,-ասաց նա:

Նրա խոսքով` ՀՀ այսօրվա քաղաքականությունն ի վնաս հայ ազգի է և նրանց բոլոր քայլերը կրեմլահաճո են:
«Այնպիսի քայլեր են անում, որ ռուսական շրջանակին դուր գա: Շատ ցավալի է սա, բայց արդեն փաստ է և մենք չենք կարող դա չբարձրաձայնել»,-շեշտեց նա:

The 4th forum of the civil council with the speaker Jirayr Sefilyan took place on Freedom Square

Մանրամասները` տեսանյութում.

Նյութի աղբյուրը՝ armdaily.am

(Visited 51 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS