Փետրվարի 18-ի դրությամբ 311 վարորդ է զրկվել վարորդական իրավունքից, սակայն նրանցից ոչ ոք բալային համակարգով չի զրկվել

Մինչեւ հիմա բալային համակարգով ոչ ոք չի զրկվել վարորդական իրավունքից։

ֆեյսբուքյան լայվով հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրել է, որ ժամանակին ասել է, թե Հայաստանի քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ։ «Մենք նկատի ունեինք, հին համակարգով պետությունը վարորդին ասում էր՝ փողը վճարի ու ինչքան ուզում ես՝ խախտի։

Հիմա երթեւեկության առավելագույն տուգանքը 29 հազար դրամ է»,- ասել է Փաշինյանը։ Ըստ նրա՝ փետրվարի 18-ի դրությամբ 311 վարորդ է զրկվել վարորդական իրավունքից, սակայն նրանցից ոչ ոք բալային համակարգով չի զրկվել։ Ըստ Փաշինյանի՝ բալերից զրկվելու հետևանքով վարորդական իրավունքից մարդկանց մի մասը կզրկվի, թերեւս, մարտի վերջին-ապրիլի սկզբին։

Եվ հենց այդ ժամանակ հնարավոր կլինի մանրակրկիտ վերլուծել և անհրաժեշտության դեպքում, վարչապետի խոսքով՝ «տյունինգ» անել բալային համակարգը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS