Փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով քննչական գործողություններ այս պահին չեն իրականացվում.

Մոտ 3.5 ամիս առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով քննչական գործողություններ այս պահին չեն իրականացվում:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը:
«Չգիտեմ կոնկրետ, թե որն է պատճառը, բայց այս պահին քննչական գործողություններ չեն իրականացվում: Ոչ մի նորություն նախաքննությունից չկա, նախաքննությունն էլ դեռ պետք է շարունակվի»,- ասաց նա:

Փոխգնդապետի եղբայրը հավելեց, որ եղբոր առողջական վիճակում 5 ամիս անց ոչ մի փոփոխություն չկա. «Գիտակցություն դեռ չի գալիս, աչքերն է միայն բացում: Բժիշկն ասել է` փոփոխություն հնարավոր է 6 ամիս անց լինի: Սպասում ենք դեռ»:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւե է միջադեպին` չկանխելով այն: Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։ Ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվեց նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Երկուսն էլ կալանքի տակ են։ Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար:

Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS