Քաղաքացին 3 երեխաների հետ քաղաքապետարանի դիմաց բենզինը լցրեց վրան եւ ուզում էր ինքնահրկիզվել. Ոստիկանները չթողեցին (Video)

Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ միջին տարիքի մի տղամարդ փորձեց ինքնահրկիզվել փորձ արեց:


Նա շշով բենզինը լցրեց իր վրա, սակայն ոստւիկանները կանխեցին հետագա զարգացումը եւ ձեռնաշղթաներ հագցնելով տեղափոխեցին ոստիկանության բաժին:

Տեղում հավաքված ոստիկանները նշեցին, որ նա առաջին անգամ չէ, որ քաղաքապետարան է գալիս, կփորձեն ճշտել, թե ինչ հարցով էր եկել:

Տեղում հավաքվածները նշեցին, որ տղամարդը միայնակ չէր եկել քաղաքապետարան, նրա հետ էին իր երեք մանկահասակ երեխաները:

Այս վայրում բողոքի ակցիա իրականացնող տուրիստական միկրոավտոբուսի վարորդներից մեկի մեքենայով երեխաներին նույնպես տարան ոստիկանության բաժին՝ հոր մոտ:

Նշենք, որ ամեն ինչ տեղի էր ունենում մանկահասակ երեխաների աչքի առջեւ. նրանք տեսան, թե ինչպես եք իրենց հորը կռացրած, ձեռնաշղթաներով տանում:

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS