« Աստված միշտ Ձեր թիկունքին լինի…». Այսօր մահացած զինծառայողը օրեր առաջ կիսվել էր «Զինվորի աղոթքով». ԼՈՒՍԱՆԿԱՐ

Այսօր մահացած զինծառայողը օրեր առաջ կիսվել էր «Զինվորի աղոթքով»:

Այսօր՝ փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

 

Հայկն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր զինվորի աղոթքով՝ «Սահմանապահ զինվորների աղոթքը դիրքեր բարձրանալուց առաջ…. Աստված միշտ Ձեր թիկունքին լինի…»,- գրված էր այնտեղ։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

(Visited 64 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS