Արտակարգ. միմյանց են բախվել Mercedes E350 մակնիշի եւ Opel մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ

Երեւանում այսօր՝ մարտի 13-ին, միմյանց են բախվել Mercedes E350 մակնիշի եւ Opel մակնիշի ավտոմեքենաները. կա 7 վիրավոր։

Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։
Ժամը 18:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հարեւանությամբ, բախվել են Mercedes E350 մակնիշի եւ Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության մի քանի բրիգադների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել,

ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

(Visited 35 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS