Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել` անդրադառնալով բանակում գրանցված մահերին:
Նա նշել է, որ զոհերի նման քանակը պատահականություններ համարվել այլևս չեն կարող և որ այս ամենը նման է տեռորի: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Բանակում զոհերն արդեն պատահականություններ չեն, այսպես չի կարող լինել։ Բոլոր սահմաններն արդեն անցնում են, սա արդեն տեռոր է՝ քաղաքականություն է։ Ինչ -որ խնդիր է լուծվում՝ մեր դեմ հոգեբանական գրոհ է սկսվել, իսկ թե ինչ նպատակով, դեռ դժվար է ասել։
Կարծես թե մեզ ինչ-որ որոշման են ցանկանում հոգեբանորեն նախապատրաստել, այլ բան արդեն հնարավոր չի մտածել»։
(Visited 39 times, 1 visits today)