«Դա ընթացիկ գործընթաց է, որը միշտ էլ լինում է։Կլինեն աղմկահարույց ձերբակալություններ».ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն անդրադառմալով այն փաստին, որ ԱԱԾ-ում լուրջ կադրային փոփոխություններ չեն եղել, նշեց.

«Կադրային փոփոխություններ եղել են և կլինեն։ Կադրային ջարդ չեմ արել, որովհետև ԱԱԾ-ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով»։
Հարցին՝ Դիանա Հարությունյան ֆեյք էջի հետ կապված ինչ նոր զարգացումներ կան, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը պատասխանեց.«Քրեական գործ է հարուցված։

Պետք չէ կենտրոնանալ միայն Դիանա Հարությունյանի վրա։ Քրեական գործեր են հարուցվել նաև այլ ֆեյք էջերի վրա։ Այն ֆեյք էջերը, որոնք սպառնալիք են ԱԱԾ-ի համար, դրանք մեր կողմից կհայտնաբերվեն»։ Մարտիրոսյանը նշեց, որ վերջին շրջանում ևս երեք քրեական գործեր են հարուցվել ֆեյքերի դեմ։

Հարցին՝ նոր պաշտոնյաների ձերբակալություններ լինելո՞ւ են, Մարտիրոսյանն ասաց, որ եղել են ձերբակալություններ.«Դա ընթացիկ գործընթաց է, որը միշտ էլ լինում է։ Նախկին պաշտոնյաների, խոշոր գործարարների գրեթե բոլորի վրա հարուցված են քրեական գործեր, որոնք քննվում են և մեր քննչական դեպարտամենտում, թե ՀՔԾ-ում, թե Քննչական կոմիտեում։

Կլինեն աղմկահարույց ձերբակալություններ»։

(Visited 35 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS