«Թամանյանը տեսներ, մազերը բիզ-բիզ կկանգնեին». Նաիրա Զոհրաբյան

Մինչեւ բալային համակարգը ներդնելը անհրաժեշտ էր նախ լուծել Երեւանի փողոցների կահավորման եւ կենտրոնի բեռնաթափման խնդիրը:

Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Ճանապարհային երթեւեկության արդիական խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Կողմնակից կլինեմ, որ հարբած ղեկին նստելու դեպքում պատժաչափը, որ սահմանված է օրենքի նախագծով, շատ ավելի խստացվի, կողմ կլինեմ, որ մենք քվեարկենք անգամ հարբած ղեկին նստելու դեպքում, միտումնավոր արագություն գերազանցելու դեպքում ընդհուպ քրեական պատասխանատվության հարցը: Բայց երբ ունենք չկահավորված փողոցներ, երբ բացարձակապես հաշվարկված չեն քաղաքի ճանապարհային առանձնահատկությունները….

Թամանյանը այստեղ լիներ, մազերը բիզ-բիզ կկանգնեին. քաղաքը նախատեսված չէ այսքան մեքենաների համար: Սա շատ պարզ է եւ անգամ Շումախերը լիներ, ուղղակի չէր կարողանալու այնպես անել, որ ոչ միտումնավոր որեւէ խախտում չաներ»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է շտկումներ անել՝ հետեւելով միջազգային փորձին:

(Visited 56 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS