ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ.Իտալիան ամբողջությամբ մեկուսանում է.

COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Իտալիայի իշխանությունները կարանտինային գոտին տարածել են ամբողջ երկրի տարածքում:

Կառավարությունը փակել է ուսումնական հաստատությունները, արգելել բոլոր զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ ֆուտբոլային խաղերը, ռեստորաններն ու բարերը ցերեկը

փակ են լինելու, առևտրային կենտրոնները չեն աշխատելու հանգստյան օրերին: Մարդկանց տեղաշարժը սահմանափակվել է և թույլատրվում է միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում:

Մարտի 9-ի դրությամբ Իտալիայում կորոնավիրուսով հիվանդ 9172 մարդ կա, 463-ը մահացել են, 700-ի վիճակը գնահատվում է ծանր:

(Visited 75 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS